News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արտգործնախարարությունը Ստամբուլում Իսրայելի գլխավոր հյուպատոսին կոչ է արել ժամանակավորապես վերադառնալ հայրենիք: Այս մասին հաղորդում է Անատոլիական գործակալությունը՝ վկայակոչելով արտաքին գործերի նախարարության աղբյուրը:
Այս հարցով Թուրքիայի արտաքին գործերի նախարարության հաստատումը ստանալ դեռ չի հաջողվել:

Ավելի վաղ՝ երեքշաբթի օրը, Թուրքիայում Իսրայելի դեսպան Էյթան Նայեն հրավիրվել էր Թուրքիայի ԱԳՆ, որտեղ նրան առաջարկվել էր ժամանակավորապես լքել երկիրը: Նրան նաեւ տեղեկացրել էին Գազայի հատվածում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ խորհրդակցությունների համար Թուրքիայի դիվանագիտական առաքելության ղեկավարին Թել-Ավիվից հետ կանչելու մասին:

Հիշեցնենք, որ  մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողան. Թուրքիան կարեւորում է Իսրայելի հետ երկխոսության վերսկսումը
Թուրք առաջնորդն իսլամաֆոբիան նույնացրել է հակասեմիտիզմի հետ՝ նշելով, որ այդ երկու երեւույթներն էլ հանցագործություն են մարդկության դեմ...
Էրդողանը կոչ է արել «վերջ դնել» Արեւելյան Երուսաղեմում Իսրայելի քաղաքականությանը
«Մենք պետք է վերջ դնենք ապօրինի բնակավայրերի, ավերածությունների, բռնի տեղահանումների, բռնագրավման եւ տարհանման ․․․
Նեթանյահուն ու Էրդողանը «հաճոյախոսություններով» են փոխանակվել. Թուրքիան՝ «մռայլ բռնապետություն» եւ «ֆաշիստական Իսրայել»
Իսրայելի ազգային բնույթի մասին օրենքի վրա Էրդողանի հարձակումները միայն զարդարում են փաստաթուղթը…
Սաուդյան Արաբիան, Հորդանանը եւ Պաղեստինը Իսրայելին նախազգուշացրել են Թուրքիայի ակտիվացման մասին. Haaretz
«Էրդողանը փորձում է մոբիլիզացնել Երուսաղեմի խնդիրը` իր իմիջը արաբական եւ իսլամական աշխարհում բարձրացնելու եւ իրեն որպես Իսրայելին...
Թուրքիայի դեսպանին ստուգել են Իսրայելի ԱԳՆ շենքի մուտքի մոտ
Մենք չափազանց վիրավորված են այդ դրվագից եւ թույլ չենք տա, որ մեր երկրի դեսպանին նվաստացնեն․․․
Իսրայելի դեսպանին նվաստացրել են Ստամբուլի օդանավակայանից մեկնելիս
Չնայած դիվանագիտական անձեռնմխելիությանը՝ դեսպանին խուզարկել են եւ ստիպել...
Ամենաշատ