News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը ԱՄՆ-ի վարչակազմի կիբերանվտանգության հարցերով համակարգողի պաշտոնը կրճատել է: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Սպիտակ տանն առընթեր Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ներկայացուցիչ Ռոբերտ Փալադինոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այս քայլը ձեռնարկվել  է ԱԱԽ ավագ ղեկավարներին ավելի լայն իրավունքներ եւ հնարավորություններ տրամադրելու ջանքերի շրջանակում: Կառավարման համակարգի օպտիմալացումը կնպաստի աշխատանքի արդյունավետության բարձրացման, բյուրոկրատիայի նվազեցման եւ պատասխանատվության բարձրացման համար», - ասված է հայտարարության մեջ:

Փալադինոյի խոսքով՝ ԱԱԽ-ում կա երկու գլխավոր տնօրեն, ոորոնք զբաղվում են կիբերանվտանգության հետ կապված հարցերով: Նրանց աշխատատեղերը մոտ են գտնվում, եւ նրանք կկարողանան իրական ժամանակում համակարգել երկրի բոլոր գերատեսչությունների գործողությունները` պետական համակարգչային ցանցերի ներթափանցումը պաշտպանելու համար:

Փալադինոն հաստատել է, որ երբ անցյալ ուրբաթ համակարգողի պաշտոնը սեփական ցանկությամբ լքեց Ռոբ Ջոյսը, պաշտոնը չեղարկվեց: Ջոյսն իր մտադրության մասին հայտնել էր դեռ ապրիլին այն բանից հետո, երբ նախագահի ազգային անվտանգության օգնականի պաշտոնը զբաղեցրեց Ջոն Բոլթոնը, որը փոխարինել էր գեներալ-լեյտենանտ Հերբերտ Մաքմաստերին:

Կիբերանվտանգության համակարգողի պաշտոնը ստեղծվել է 2009 թվականի մայիսին նախկին նախագահ Բարաք Օբամայի հրամանով:

Ազգային անվտանգության խորհուրդը նախագահին առընթեր խորհրդատվական մարմին է` ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության կարեւորագույն հարցերի լուծման  եւ այդ ոլորտների համար պատասխանատու բոլոր հիմնական գերատեսչությունների գործողությունների համակարգման համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ