News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Նիդերլանդներում հայտնաբերվել է հոլանդացի նկարիչ Ռեմբրանդտ վան Ռեյնի «Երիտասարդի դիմանկարը» անունով անհայտ նկարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

1634-ին թվականին նկարված կտավը աճուրդի էր հանվել լոնդոնյան Christie's աճուրդային տանը որպես մեծ նկարչի աշակերտներից մեկի ստեղծագործություն: Աշխատանքը 156 հազար եվրոյի դիմաց գնել է րհոլանդացի պատմաբան եւ արվեստի դիլեր Յան Սիքսը: Մինչ այդ 94.5 սանտիմետրը 73.5 սանտիմետրի վրա կտավը պահվում էր բրիտանացի ընտանիքի մոտ շուրջ 7 սերունդ:

Կտավի գնորդը խոստովանել է, որ նա անմիջապես ճանաչել է Ռեմբրանդտի ձեռագիրը: Մասնավորապես, Սիքսը նկատել է, որ կտավին պատկերված երիտասարդը կարծես տեսողական կապ է հաստատում դիտողի հետ, ինչը հատուկ է մեծ վարպետի աշխատանքներին: Նրա ենթադրությունները հաստատվել է Նիդերլանդների Պետական թանգարանի 15 ռեստավրատորի եւ արվեստաբանների, ինչպես նաեւ աշխարհում ռեմբրանդտի գլխավոր մասնագետ, արվեստաբան Էռնստ վան դե Վետերինգի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ