AppleInsider-ի պրոֆիլային պարբերականը Apple-ի պատենտ է հայտնաբերել, որն ակնարկում է սմարթֆոնի ապաարգելափակման նոր եղանակին: Ապագա սերունդներում iPhone-ը կկարողանա ճանաչել իր տիրոջը երեսի երակների միջոցով, փոխանցում է Life-ը:
Պատենտը ենթադրում է, որ սմարթֆոնի տեսախցիկը եւ հատուկ սենսորները հիշելու են ոչ միայն դեմքի կառուցվածքի առանձնահատկությունները, այլ նաեւ մաշկի տակ գտնվող արյան անոթների դիրքը: Այս գործառույթի շնորհիվ կոտրել սարքը անհնար կլինի:
Փորձագետները կարծում են, որ նոր տեխնոլոգիայի շնորհիվ սմարթֆոններից հանգիստ կարող են օգտվել երկվորյակները. յուրաքանչյուր մարդու արյան անոթների դիքը բացառիկ է, ինչպես եւ մատնահետքը: