News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ժնեւի Sotheby's աճուրդում 300-ամյա թագավորական պատմությամբ տանձաձեւ կապույտ ադամանդը վաճառվել է 6.7 միլիոն դոլարով: Նախնական գնահատումը 3.5-5 միլիոն դոլար էր:

Նրբագեղ երեսակմամբ The Farnese Blue թանկարժեք քարը աճուրդի մեկնարկից չորս րոպե անց վաճառվել է: Գնորդը ցանկացել է գաղտնի մնալ, հաղորդում է BBC-ն:

6 կարատից մի փոքր ավել քաշով ադամանդը առաջին անգամ է աճուրդի հանվում: Թանկարժեք քարը, որը ոսկերիչների շնորհիվ վերածվել է սքանչելի զարդի, հայտնաբերվել է Հնդկաստանում 1715 թվականին: Նույն թվականի օգոստոսին իտալուհի Իզաբելա Ֆարնեզեն (1692-1766)  այն որպես նվեր է ստացել Իսպանիայի թագավոր Ֆիլիպ 5-րդի1683-1766) հետ հարսանիքն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ