News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Լոռու մարզում մարտի 1-ին 24-ամյա երիտասարդի կողմից չեխ կնոջ նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու  գործով դատաքննությունն անցկացվում է դռնփակ: Այս մասին NEWS.am-ին ասաց գործով ամբաստանյալ Արմեն Ֆ.-ի պաշտպան Կարինե Գասպարյանը:

Այս գործով դատաքննությունը դեռ շարունակվում է, նախորդ դատական նիստին ցուցմունք է տվել տուժող կողմը: Հարցին՝ արդյոք ամբաստանյալն ընդունում է իրեն առաջադրված մեղադրանքը, պաշտպանը հրաժարվեց պատասխանել:

Ըստ մեղադրանքի՝ Արմեն Ֆ.-ն մարտի 1-ին ժամը 19:30-ի սահմաններում Էվա Յ.-ի կամքին հակառակ ցանկացել է կատարել սեռական բնույթի գործողություններ:

Արմենին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Տղամարդը կալանավորված է:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2018թ. մարտի 2-ին Չեխիայի Հանրապետության քաղաքացի հանդիսացող 28-ամյա աղջիկը հաղորդում է տվել, որ մարտի 1-ին մի երիտասարդ փորձել է բռնությամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարել իր նկատմամբ:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, որը Լոռու մարզի բնակիչ է՝ ծնված 1994 թվականին: Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ դեպքի օրը՝ ժամը 19։30-ի սահմաններում, օտարերկրացի 28-ամյա աղջիկը Գուգարքում հեծանվով զբոսնելիս մոլորվել է եւ հայտնվել ամայի դաշտում, որտեղ նրան է մոտեցել մի երիտասարդ եւ օգտվելով շրջակա տարածքում մարդկանց բացակայությունից՝ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել աղջկա նկատմամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամասիայի ոստիկանները բացահայտել են ապօրինի արդյունահանում
Ամասիայի համայնքային ոստիկանները ստացել էին տեղեկություն, որ Գտաշեն...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 107 դեպք. գրանցվել է 4 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 8 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի...
Պատգամավորներն այցելել են Սամվել Վարդանյանին. մանրամասներ նրան շղթայված ծեծելու դեպքից
Բայց այն, ինչ տեղի է ունեցել քաղաքացու հետ ՀՀ քննչական կոմիտեից դեպի ՁՊՎ տանելու ճանապարհին, դուրս է մարդկային երևակայությունից…
«Աբովյան» ՔԿՀ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի գործով նախաձեռնվել է քննարկման ընթացակարգ. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը՝ կալանավորված անձ Մարիետա Խաչատրյանի բողոքի վերաբերյալ...
Աշխատավարձերի մասին խեղաթյուրված տվյալներ ներկայացնելու մեխանիզմով շուրջ 50 մլն դրամի հարկ է թաքցվել
Նույն օրը քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին վերոնշյալ ամբողջ գումարի չափով...
Աշտարակում գողացված ավտոմեքենան հայտնաբերվել է Փարաքարում
Արագածոտնի մարզային քննչական վարչությունում գողության հատակնիշներով նախաձեռնվել էր քրեական...
Ամենաշատ