News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի գրասենյակը հայտարարությամբ է հանդես եկել՝ նշելով, թե Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որեւէ չարաշահում։

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է, որ «Փաստ» օրաթերթի մայիսի 15-ի հրապարակումը չի համապատասխանում իրականությանը:

«Գագիկ Բեգլարյանը Աջարիայում եւ Մեգրելիայում, ընդհանրապես` Վրաստանում ներդրումներ չի կատարել, եւ Միհրան Պողոսյանի հետ որեւէ համատեղ բիզնես չունի։

Իսկ Հյուսիս-հարավի իր օրոք կառուցված եւ առ այսօր միակ գործող հատվածը իրականացվել է բոլոր նորմերի խստագույն պահպանմամբ, նախարարի եւ միջազգային աուդիտորական կառույցների խիստ հսկողության տակ։ Աշխատանքները գրաֆիկից ոչ մի օր հետ չեն ընկել։ Այն քիչ դեպքերից է, որ նախարարի խստապահանջ հսկողության արդյունքում պետբյուջե ետ են վերադարձվել շինարարների կողմից թույլ տրված առանձին թերացումների հետ կապված գումարները։

Գագիկ Բեգլարանի օրոք բացառված է եղել Հյուսիս-հարավ ծրագրում որեւէ չարաշահում։ Այս թեմայով բոլոր շահարկումները բանսարկություններ են, եւ դրանց տարածողներն առնվազն ազնիվ չեն», - ասված է հայտարարության մեջ։

Տպել
Ամենաշատ