News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը


Արտաքին գործերի նախարարությունը վերադասի գայտարարությունները չի մեկնաբանում: Այսօր՝ մայիսի 16-ին, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Ղարաբաղը պետք է բանակցային կողմ դառնա:

«Մենք մեկնաբանում ենք այլ պետությունների ներկայացուցիչների հայտարարությունները»,- ասաց նա:

Հարցին, թե նոր նախարարի հետ ինչպես է պատկերացնում իր աշխատանքը, փոխնախարարն արձագանքեց. «Բայց աշխատում ենք մենք, ինչի՞ մասին է խոսքը: Նախարարությունը աշխատել է մինչ այդ, աշխատել է հեղափոխության ընթացքում ու աշխատում է հիմա: ԱԳՆ-ն այն կառույցներից մեկն է, որ անկախ իրարանցումներից, պետք է ժամացույցի պես աշխատի ու աշխատել է»:

Ինչ վերաբերվում է ԱԳ նորանշանակ նախարար Զոհրաբ Մնացականյանին, Շավարշ Քոչարյանն ընդգծեց. «Պարոն Մնացականյանը կադրային պրոֆեսիոնալ դիվանագետ է, շատ լուրջ ճանապարհ անցած, եղել է նաեւ փոխնախարար եւ ընդհանուր առմամբ, կառույցը շատ բավարարված է»:

Լրագրողների հարցին՝ նախարարի տեղակալները չեն պատրաստվում հրաժարական ներկայացնել, Քոչարյանը նշեց, որ իրենք սովորական աշխատանքային ռեժիմի մեջ են: Դիտարկմանը՝ ձեզ ոչինչ չի ասվե՞լ, նա արձագանքեց. «Մի բան ասվել է: Երբ որ ներկայացվել է, ասվել է նրա մասին, որ կառույցը կայացած է, աշխատում է վարչապետի կողմից եւ պետք է զերծ մնալ քաղաքական ազդեցությունից» :

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ