News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին խոսել է կառավարությունում նախապատրաստվող թմրամիջոցների քաղաքականության փոփոխությունների մասին, հայտնում է «Նովոստի Գռուզիա»:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է մշակել այնպիսի մոդել, որը կմեղմացնի կոշտ վերաբերմունքը թմրանյութեր օգտագործողների նկատմամբ, եւ անհաշտ պայքար հայտարարել թմրանյութերի վաճառքի դեմ:

«Մի բան պարզ է՝ գոյություն ունեցող թմրանյութերի որեւէ մեկի համար ընդունելի չէ», - ասել է Վրաստանի վարչապետը: «Այն, որ փոփոխություններ են անհրաժեշտ, փաստ է: Փաստ է, որ թմրամիջոցներ օգտագործողների նկատմամբ մարդասիրական վերաբերմունքը արդարացրել է իրեն մի շարք երկրներում, սակայն ոչ մի դեպքում մենք չպեք է շփոթենք դա թմրանյութերի տարածման հետ: Դա բացարձակապես անընդունելի է, եւ թմրանյութերի վաճառողների դեմ մենք պետք է բացարձակապես անհաշտ պայքար հայտարարենք: Հույս ունեմ, որ հնարավոր կլինի հասնել որոշակի կոնսենսուսի, հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ»,- ասել է վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ