News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել: Այս մասին մայիսի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վերլուծաբան Արա Պապյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում տիրող իրավիճակը ցույց է տալիս հայերի հանդեպ անհանդուրժողականությունը: Միեւնույն ժամանակ, փորձագետը նշեց,  որ ԼՂՀ անկախությունը ճանաչելու անհրաժեշտության հարցը վիճելի է, քանի որ այդ ժամանակ խոսքը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի շրջանակներում ճանաչման մասին կլինի, ինչը օրակարգում տարածքների խնդիր կմտցնի:

«Անկախության գաղափարը գերագնահատված է: Անկախ պետությունների վրա էլ են հարձակվում», - կարծում է Պապյանը: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ բանակցային սեղանին Արցախի վերադարձի մասին խոսելը չափազանցություն է նշանակում: «Չէ որ այնտեղ երկու համայնք կար: Հայկականը՝ ի դեմս ընտրված իշխանությունների: Եթե մենք պնդում ենք Արցախի մասնակցության մասին, ապա Ադրբեջանը պնդելու է ադրբեջանական համայնքի մասնակցության մասին: Սա մեզ համար ձեռնտու չէ: Դա նշանակում է փոքրացնել իշխանությունների դերը: Չնայած Արցախը դե յուրե եւ դե ֆակտո Հայաստանի մասն է», - նշեց Պապյանը:

Փորձագետն ասաց, որ  Հայաստանը միշտ եղել է հակամարտության եւ բանակցությունների կողմ: «Ձեւացնել, որ Հայաստանը հակամարտության կողմ չէ, նշանակում է խորամանկություն անել», - ասաց Պապյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի ստորագրությունը գտնվում է զինադադարի համաձայնագրի տակ, ինչպես նաեւ  Հայաստանի դեմ Չիրագովների գործով ՄԻԵԴ-ի որոշումը կա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ