News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 16-ին, որոշվել է անվավեր ճանաչել Ազգային ժողովի «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուի գրանցումը:

«ՀՀ ազգային ժողովի նախագահից ստացվել է գրություն և արձանագրություն ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի լիազորությունները դադարած համարելու մասին, որը պայմանավորված է  նրա՝ վարչապետի պաշտոնը ստանձնելով: Նիկոլ Փաշինյանի մանդատը կհասնի «Ելք» դաշինքի ցուցակի առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Ալեն Ռոբերտի Սիմոնյանին»,-ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Բացի այդ, ԿԸՀ որոշմամբ, ԱԺ «ելք» խմբակցության մանդանտները բաժին են հասել Հովիկ Աղազարյանին (թիվ 1 ընտրական տարածք) Հրաչյա Հակոբյանին (թիվ 3 ընտրական տարածք), Ալեն Սիմոնյանին (թիվ 4 ընտրական տարածք):

«Ելք» խմբակցության պատգամավոր եւ Արդարադատության նախարար նշանակված Արտակ Զեյնալյանի մանդատը բաժին է հասել Հայկ Կոնջորյանին:

Դադարեցվել են նաև ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ավալյանի պատգամավորական լիազորությունները, հիմք ընդունելով պատգամավորի հրաժարականի մասին դիմումը, որի վերաբերյալ արձանագրությունը ԿԸՀ-ին էր ուղարկել ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա փոխարեն մանդատ է ստացել նույն թիվ 13 ընտրական տարածքում ՀՀԿ ցուցակում առավելագույն ձայներ ստացած հաջորդ թեկնածու Հակոբ Հակոբյանին (Կիլիկիայի Հակոբ):

Իսկ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի փոխարեն, ով վայր է դրել մանդատը, պատգամամոր է դարձել ՀՅԴ ցուցակում հաջորդ թեկնածուն՝ Ռուզան Առաքելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ