News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երուսաղեմում Գվատեմալայի դեսպանատան բացման արարողությունը տեղի է ունեցել չորեքշաբթի օրը՝ Միացյալ Նահանգների կողմից ԱՄՆ դեսպանատուննը  Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց մի քանի օր անց: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Jerusalem Post-ը:

Երուսաղեմի արեւմտյան մասում Գվատեմալայի նոր դեսպանատան բացման արարողությանը ներկա էին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն եւ Գվատեմալայի նախագահ Ջիմի Մորալեսը:

Արարողության ժամանակ Նեթանյահուն հիշեցրել է, որ Գվատեմալան Միացյալ Նահանգներից հետո երկրորդ երկիրն է դարձել, որը 70 տարի առաջ ճանաչել է Իսրայելը որպես անկախ պետություն: «Դուք միշտ առաջիններից եք: Մենք հիշում ենք մեր բարեկամներին, եւ Գվատեմալան մեր բարեկամն է՝ առաջ եւ հիմա»,- հայտարարել է Իսրայելի վարչապետը:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 60 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ