News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» գործով 10 ամբաստանյալների պաշտպաններն այսօր' մայիսի 16-ին, իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն ներկայացրեցին:

Միջնորդությունը ներկայացնելուց հետո ամբաստանյալներից Պավլիկ Մանուկյանը հանդես եկավ կոչով: Նա հանրության կոչ արեց փողոց փակել և հանրային ճնշում գործադրել դատավոր Մեսրոպ Մակյանի վրա, որ նա կարողանա արդար վճիռ կայացնել. «Ես գրավ չեմ կարող մուծել, որ ազատության մեջ լինեմ, քանի որ կատարելով պարտքս ժողովրդիս առաջ՝ պարտքով եմ ապրում: Ինձնից առաջ պետք է ազատության մեջ լինեն Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը»:

Նշենք, որ Սմբատ Բարսեղյանը և Արմեն Բիլյանը մեղադրվում են ոստիկանների սպանության մեջ: Դատավորը նշեց, որ կարող էր Պավլիկ Մանուկյանի նկատմամբ սանկցիա կիրառել, քանի որ նա փողոց փակելու կոչ է անում, սակայն դա չի անի: Դատական նիստը շարունակվում է լարված պայմաններում:

Ամբաստանյալներից Սեդրակ Նազարյանն էլ իր ելույթում նշեց, որ այսօր պատմական օր չէ, թող իզուր չոգեւորվեն, քանի որ դատավոր Մակյանը խորհրդակցական սենյակից գալով մերժելու է ներկայացրած միջնորդությունները:

Մեղադրանքի կողմը հայտարարեց, որ պաշտպանական կողմի միջնորդությունները անհիմն են եւ ենթակա են մերժման: Դահլիճում գտնվողները սուլոցներով եւ «դավաճան» վանկարկումներով արձագանքեցին մեղադրող Պետրոս Պետրոսյանի ելույթին:

Դատավորը դատական սանկցիա կիրառեց Արեգ Կյուրեղյանի նկատմամբ եւ 10 ժամով նրան հեռացրեց նիստերի դահլիճից, երբ առանց թույլտվության փորձեց դուրս գալ նիստերի դահլիճից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ