News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Սասնա ծռերի» աջակիցները այս պահին երկկողմանի փակել են Արշակունյաց պողոտան: NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ նրանք պահանջում են դատավոր Մեսրոպ Մակյանից արդար որոշում կայացնել եւ բավարարել «Սասնա ծռերի» փաստաբանների միջնորդությունը՝ նրանց խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ:

«Սասնա ծռերից» Գագիկ Եղիազարյանի որդին՝ Դավիթը, հայտարարեց, որ ճանապարհ փակելով իրենք նաեւ դատարանից պահանջում են ժամը 16.00-ից ավելի շուտ որոշում կայացնել, այլապես իրենք կփակեն նաեւ Փեթակի խաչմերուկը:

Հիշեցնենք, որ քիչ առաջ դատական նիստի ժամանակ Պավլիկ Մանուկյանը բոլորին կոչ արեց դուրս գալ փողոց, փակել փողոցները եւ այդկերպ ճնշում գործադրել, որ արդար դատական որոշում կայացվի:

«Սասնա ծռերի» աջակիցները վանկարկում են «Սասնա ծռեր» եւ վարորդներին կոչ են անում միանալ իրենց: Նրանք մեքենաներին պաստառներ են փակցնում՝ «Սասնա ծռերին» ազատելու կոչով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ