News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կնեսեթի պատգամավորներ Իցիկ Շմուլին եւ Ամիր Օհանը մտադիր են Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծ ներկայացնել:

Պատգամավորների խոսքով՝ ժամանակն է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, քայլ, որից մինչ այդ Իսրայելը խուսափել է՝ չցանկանալով վնասել Թուրքիայի հետ հարաբերությունները, հաղորդում է The Jerusalem Post-ը:

Իցիկ Շմուլին նշել է, որ նրանք չեն պատրաստվում հակասեմական Էրդողանի բարոյախոսությունները հանդուրժել, որը Սիրիայի հյուսիս-արեւելքում ամեն օր քրդերին է ռմբակոծում  եւ «որի երկիրը պատասխանատու է Հայոց ցեղասպանության եւ ասորիների նկատմամբ վայրագությունների համար»:

Իր հերթին Ամիր Օհանը ընդգծել է, որ երբեք ուշ չէ արդարության մասին խոսելու համար: «Ժամանակն է պաշտոնապես ճանաչելու հայերի նկատմամբ սարսափելի անարդարությունը», - ասել է նա:

Այս տարվա սկզբին Իսրայելի ընդդիմադիր «Յեշ Ատիդ» կուսակցության առաջնորդ Յաիր Լապիդը Կնեսեթում ներկայացրել էր Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը, սակայն օրինագիծը մերժվել էր, ինչը նշանակում է, որ հաջորդ նախաձեռնությունը չի կարող օգոստոսից շուտ ներկայացվել:

Իսրայելի եւս մեկ նախարար կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելի կրթության նախարարը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Ամենաշատ