News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մոտ, այսօր՝ մայիսի 16-ին, տեղի է ունեցել խորհրդակցություն՝ կապված զինկոմիսարիատների աշխատակիցների բողոքի հետ:

Այս առնչությամբ, պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը նշել է. «Նախարարը մանրամասն ծանոթացավ խնդրին եւ տվեց հանձնարարականներ, շարունակել օպտիմալացման հայեցակարգի իրականացման ուղղված աշխատանքները: Միեւնույն ժամանակ նախարարը հանձնարարեց մեկ շաբաթյա ժամկետում նրան ներկայացնել համապատասխան առաջարկներ եւ լուծումներ անձնակազմի աշխատանքով ապահովման խնդիրների վերաբերյալ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր առավոտյան Կառավարության շենքի դիմաց զինկոմիսարիատների օպտիմալացման հետեւանքով աշխատանքը կորցրած անձինք բողոքի ակցիա են իրականացրել: Նշենք, որ որոշ մարզային զինկոմիսարիատներ փակվել են եւ մի քանի զինկոմիսարիատների փոխարեն մնացել է մեկը: Ցուցարարները նշել են, որ իրենց խոստացել են ապահովել աշխատանքով, սակայն խոստումը չեն կատարել:

Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանն ընդունել է ակցիայի մասնակիցներին, լսել նրանց բողոքը եւ խորհուրդ տվել գնալ պաշտպանության նախարարություն՝ հավաստիացնելով, որ նրանց կընդունեն:

Նշենք, որ կառավարության որոշմամբ 44 զինկոմիսարիատներից մնացել է 14-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ