News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանի շենք ներխուժմամբ պայմանավորված Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ։

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանապետը հայտնել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում դեպքի առնչությամբ ցուցարարների հետ։

Նշենք, որ այսօր՝ մայիսի 16-ին, Ալեքսանդր Մյասնիկյան արձանի հետնամասի այգում ավելի քան 25 ծառեր հատելու դեմ բողոքի ակցիա իրականացնող ցուցարարները մտել են քաղաքապետարանի շենք եւ պահանջում են հանդիպում քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նրանք պահանջում են քաղաքապետի հրաժարականը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ