News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության տեսուչների կողմից «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող հացի, հրուշակեղենի և կիսապատրաստվածքների արտադրությունում իրականացված վերահսկողության արդյունքում  պարզվել է, որ սննդամթերքն այստեղ արտադրվել է հիգիենային ներկայացվող պահանջների կոպիտ խախտումներով, տեխնոլոգիական գործընթացը չի իրականացվել սահմանված նորմերին համապատասխան, չեն պահպանվել թունավոր տարրերի, հակաբիոտիկների և պեստիցիդների օգտագործման նորմատիվ պահանջները:

Ընկերության արտադրական գործունեության առանձին գործառույթը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար:

Վերահսկողություն է իրականացվել նաև «Ծիրան Մարկետ» ՍՊԸ-ին պատկանող 11 խանութներից 4-ում. հայտնաբերվել է թեʹ տեղական արտադրության, թեʹ ներմուծված ժամկետանց կամ թերի մակնշմամբ սննդամթերք: 22,2 կգ և 31 տուփ (հատ) ժամկետանց սննդամթերքի (երշիկի տեսականի, խոզապուխտ, սուջուխ, խոզաճարպ, կրեմային տորթ) առկա ողջ խմբաքանակը տեղում ոչնչացվել է:

Թերի մակնշմամբ ընդհանուր քաշով 90,5 կգ, 879 տուփ (հատ) և 603 շիշ ապրանքի համար (մանանեխ, սերուցք, պանրի տեսականի, կոզինախ, վաֆլիի լիստեր, մեղր, քաղցր սուջուխ, չիր, հաց, ադի բուդի, վաֆլու ձողիկներ, ջերկի, դրոժ, շիլա, կոմպոտ, կարագ, ձեթ, պյուրե, նրբերշիկ, սոուս, չորահաց, տղեմալի, թունա ձուկ, քացախ, չաման, սուրճ, դեսերտ ֆրուտո,  կիսապատրաստվածքներ, թեյ, սալ, կրեկեր, պելմենի, կոտլետներ, օղի, գազավորված ջուր, հյութ, գարեջուր) տրվել է իրացումը կասեցնելու և մակնշումը համապատասխանեցնելու կարգադրագիր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ
ՀՀ առողջապահության նախարարության Դեղորայքային քաղաքականության եւ բժշկական տեխնոլոգիաների...
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
«Հայփոստ»-ի գլխավոր գործադիր տնօրեն Արայիկ Աբրահամյանը խոսել է կատարված աշխատանքների, ֆինանսական և որակական ցուցանիշների...  
Այս պահին ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
Քննարկումներ միշտ լինում են, Հայաստանը հաշվի է առնում բոլոր օգուտներն ու…
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես շարունակում է էժանանալ. Ռուբլին կայուն է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մարտի 28-ին, կազմել է…
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր ստացել է Բելառուսի…
Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունները
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 27-ին ընդունել է Հարավային...
Ամենաշատ