News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ ալ Սիսին ներում է շնորհել ավելի քան 330 երիտասարդների, որոնց մեծամասնությունը դատապարտվել էր անօրինական ցույցերին մասնակցելու համար, հայտնում է AP-ն։  

Եգիպտոսի նախագահը իրավունք ունի ներում շնորհել նրանց, ովքեր դատապարվել են եւ չեն կարող բողոքարկել վճիռը։ Մահմեդական երկրների իշխանությունները ավանդաբար ազատում են դատապարտյալներին Ռամադանի հիշատակման ամսվա նախօրեին որպես գթասրտության դրսեւորում։

Պաշտոնյաները հայտնում են, որ ընդհանուր առմամբ ազատ կարձակվեն 332 դատապարտյալներ, այդ թվում՝ Դեմոկրատական կուսակցության ակտիվիստները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ