News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պիղծ է համարում հայտարարությունը այն մասին, որ Գազայի հատվածում բախումների ժամանակ զոհված պաղեստինցիները ահաբեկիչներ էին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ես չեմ կարող համաձայնել, որ տասնյակ խաղաղ քաղաքացիները, այդ թվում՝ երեխաները, ներառյալ ծծկեր երեխաներ, որոնք սպանվել են միջադեպի ժամանակ, ահաբեկիչներ են եղել։ Ես գտնում եմ, որ դա պիղծ հայտարարություն է։ Հայտարարություն, որը կոչված է խնդիրների արդար, լուրջ խոսակցությունից հեռանալու համար, խնդիրներ, որոնք չարչարում են մերձավորարեւելյան տարածաշրջանը, որոնք մասնավորապես, թույլ չեն տալիս իրականացնել ՄԱԿ ԳԱ որոշումը պաղեստինյան պետություն ստեղծելու մասին»,-ասել է Լավրովը։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Իսրայելի՝ Գազայի հետ սահմանին դաժան բախումներ էին սկսվել իսրայելական զինվորականների եւ պաղեստինցի ցուցարարների միջեւ, պատճառ էր հանդիսացել նույն օրը Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան պաշտոնական բացումը: Վերջին տվյալներով՝ բախումների ընթացքում ավելի քան 61 պաղեստինցի է զոհվել, մոտ 2.7 հազար մարդ վիրավորվել է: Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասը եռօրյա սուգ է հայտարարել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ