News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները ակնհայտ ազդեցություն կունենան երրորդ երկրների վրա եւ կդժվարացնեն ընկերությունների համար այնտեղ բիզնեսով զբաղվելու ռիսկերը գնահատելը։ Այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի առեւտրի նախարար Ռոնա Ֆերհեդը, փոխանցում է Reuters-ը։

Նրա խոսքով՝ ակնհայտ է, որ այդ պատժամիջոցներից որոշները արտատարածքային ազդեցություն կունենան։ Նա նշել է, որ Լոնդոնը աշխատում է Վաշինգթոնի հետ, որ երաշխավորի, որ առեւտրային կապերը (Իրանի հետ) դեռ կարող են գոյություն ունենալ։ Նա ընդգծել է, որ ընկերությունները միշտ պետք է գնահատեն ֆինանսական, կոմերցիոն եւ իրավաբանական ռիսկերը բիզնեսով զբաղվելու ժամանակ, բայց ԱՄՆ պատժամիջոցները բարդացնում են այդ գործընթացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ