News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Մոսկվայում մահացած են գտել «Եդինայա Ռոսիա» կուսակցության փորձագիտական խորհրդի անդամ, կուսակցության բարձրագույն խորհրդի նախկին անդամ Յուրի Կոտլերին, հայտնում է ՏԱՍՍ-ը։  

Պարբերականի աղբյուրի տվյալներով՝ Կոտլերը հայտնաբերվել է գլխի հրազենային վնասվածքով «Բոլշայա Նիկիտսկայա» փողոցի իր բնակարանում։ Ենթադրվում է, որ նա ինքնասպանություն է գործել։ Դիակի կողքին հրացան է հայտնաբերվել, հայտնում են «ՌԻԱ Նովոստի»-ն եւ «Կոմերսանտ»-ը։

Դեպքի վայրում գրառում է հայտնաբերվել, որից պարզ է դառնում, որ ինքնասպանությունը կատարվել անձնական դրդապատճառներով, հայտնել է ՌԲԿ-ն։

РЕН ТВ-ի տեղեկությամբ, Յուրի Կոտլերը երեք օր շարունակ կապի դուրս չի եկել։ Քաղաքական գործչին սկսել է փնտրել նրա օգնականը։ Չկարողանալով գտնել նրան՝ նա ոստիկանություն է ահազանգել, որ բացեն նրա բնակարանի դուռը։

Mash-ի Տելեգրամի ալիքի տվյալներով՝ ոստիկանություն է ահազանգել Կոտլերի վարորդը այն բանից հետո, երբ Կոտլերին սկսել է փնտրել նրա կինը, որը գտնվում է Ֆրանսիայում։ Կոտլերի բնակարանի սեղանին եղել է հրացանի վկայականը եւ «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամատոմսը:

Կոտլերը 2013 թվականից եղել է ՎՏԲ բանկի ավագ փոխնախագահ։ Բանկի մամուլի ծառայությունից «ՌԻԱ Նովոստի»-ն հայտնել են, որ 2015 թվականի դեկտեմբերից նա այլեւս այնտեղ չի աշխատում։

2018 թվականի փետրվարին «Եդինայա Ռոսիա»-ն հայտնել է, որ նա ընդգրկվել է կուսակցության փորձագիտական խորհրդում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ