News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իսրայելական հեռուստատեսության երկրորդ ալիքի լրագրողները Ստամբուլի կենտրոնում՝ Տաքսիմ հրապարակում ծեծի են ենթարկվել ամբոխի կողմից, հայտնում է The Jeruslaem Post-ը։

Հաղորդավար Օհադ Հեմոն եւ պրոդյուսեր Օդեդ Բինոն բժշկական օգնության կարիք չունեն, հայտնում է թերթը։ Ըստ տեղեկությունների՝ լրագրողները մեկնել էին Ստամբուլ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ առաջացած ճգնաժամը լուսաբանելու համար։

Ավելի վաղ Haaretz թերթը հայտնել էր, որ Երուսաղեմում Իսրայելի ԱԳՆ էր կանչվել երկրում մնացած միակ թուրքական դիվանագետը, որը դիվանագիտական առաքելության հետկանչման ֆոնին իրականացնում էր ժամանակավոր հավատարմատարի գործառույթ։

Պարբերականի տվյալներով՝ Իսրայելի ԱԳՆ-ն մտադիր է բողոք հայտնել Թուրքիայի ներկայացուցչին Անկարայի օդանավակայանում Իսրայելի դեսպանի նկատմամբ թուրքական իշխանությունների ոչ պատշաճ վերաբերմունքի առնչությամբ, երբ թուրքական լրատվամիջոցները հրավիրվել են, որ հետեւեն, թե ինչպես է իսրայելական դիվանագիտական առաքելության ղեկավարը անվտանգության ստուգում անցնում տան ճանապարհին։ Haaretz-ը նշում է, որ Իսրայելի ԱԳՆ-ում թուրքական դեսպանի հետ զրույցին հետեւելու համար հրավիրվել են լրատվամիջոցների ներկայացուցիչներ, բայց այս անգամ իսրայելական։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ