News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ հանդիպման հեռանկարը մշուշոտ է, փոխանցում է Reuters-ը։

Նա նշել է, որ Վաշինթոնը հանդիպման չեղարկման մասին Փհենյանի կողմից պաշտոնական ծանուցում չի ստացել․«Ոչ մի որոշում չկա, մեզ չեն տեղեկացրել․․․Մենք ոչինչ չենք տեսել, մենք ոչինչ չենք լսել»,-նշել է նա՝ հայտարարելով, որ շարունակելու է պնդել Կորեական թերակղզու ապամիջուկայնացման շուրջ։ «Կապրենք, կտեսնենք»,-ասել է նա՝ պատասխանելով հարցին՝ կկայանա արդյոք Կիմ Չեն Ընի հետ հանդիպումը։

Հիշեցնենք, որ Թրամփի եւ Կիմ Չեն Ընի հանդիպումը պետք է կայանար հունիսի 12-ին Սինգապուրում։ Սակայն, նախօրեին  Փհենյանը դադարեցրել է բանակցությունները Սեուլի հետ կապված ԱՄՆ-ի ու Հյուսիսային Կորեայի համատեղ ռազմական զինավարժությունների հետ։ Բացի այդ, Փհենյանը հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան կբանակցի ԱՄՆ-ի հետ միայն եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հետաքրքրված լինի ոչ միայն միջուկային խնդրի լուծմամաբ, այլ նաեւ Փհենյանի հետ հարաբերությունների բարելավմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ