ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշումը անօրինական է եւ հրահրում է պաղեստինցիներին ու մահմեդականներին։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ժամանակ, փոխանցում է Mehr-ը։
Ռոհանին նշել է, որ ՄԱԿ-ը եւ Իսլամական համագործակցության կազմակերպությունը պետք է սատարեն պաղեստինցի ժողովրդին․ «Սիոնիստական ռեժիմի հանցավոր գործողությունները պաղեստինցիներին ավելի միասնական են դարձնում»,-նշել է նա։