News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Բաղրամյան 1 շենքի դիմացի կղզյակում տեղադրվելու է գեղարվեստական լուսավորության հենասյուն: Այդ մասին հայտնել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձեւավորման եւ գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը։

«Մասնավորը, ում միջոցներով կառուցվել է կղզյակը, ներկայացրել է 2 տարբերակ, որի մեջ պետք է կատարենք ընտրությունը կամ առաջարկենք մեր տարբերակը: Սկզբում մասնավորը առաջարկել էր սյան վրա տեղադրել նաեւ լեդ էկրաններ, ինչը չի արժանացել Երեւանի քաղաքապետարանի հավանությանը, քանի որ չկար հարակից շենքերի բնակիչների համաձայնությունը եւ ներկայացված տարբերակը մեր կողմից ընդունելի չէր...

Եթե լինեն գովազդի տեղադրման նոր առաջարկներ, եւ եթե նույնիսկ մեր կողմից ընդունելի տարբերակ լինի, պետք է համաձայնեցվի հարակից շենքերի բոլոր բնակիչների հետ...ամեն դեպքում այս պահին գովազդի տեղադրման խնդիր չկա եւ դա ինքնանպատակ չէ»,- նշել է նա։

Տպել
Ամենաշատ