News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Գլենդելում բնակվող ՀՀ քաղաքացի Արմեն Սափլեքչյանը իրեն մեղավոր է ճանաչել բանկային մեքենայությունների ու անձնական տվյալների գողության մեջ։ 37-ամյա Սափլեքչյանը 6 այլ անձանց հետ ներգրավվել է էլեկտրոնային 18 հազար բանկային քարտերի եւ անձնական տվյալների գողության մեջ։  Այսպես, հանցագործները բենզալցակայաններում վճարային համակարգերին սքիմերներ են ամրակցել եւ հավաքել են տեղեկությունները, երբ հաճախորդը քարտը տեղադրել է այնտեղ, ապա ծածկագրել են գողացված քարտերի համարները այլ վճարային քարտերին, որոնք օգտագործել են տարբեր նահանգներում, հայտնում է Alexandria News-ը։

Մեղադրանք է առաջադրվել նաեւ 37-ամյա Տիմբուրեկ Խասանովին, 28-ամյա Մուշեղ Մելքոնյանին, 47-ամյա Անատոլի Զինչենկոյին։ Մեքենայության մեջ իրենց մեղքն խոստովանել են նաեւ 31-ամյա Ռուդոլֆ Մեխակյանը, 25-ամյա Ռադիկ Կարապետյանը, 23-ամյա Սիրանուշ Ենգիբարյանը եւ Անատոլի Զինչենկոն։ Սափլեքչյանի դատավճիռը կհրապարակվի օգոստոսի 31-ին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ