News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Վիրտուալ միջավայրում խորասուզվելը կարող է մեծացնել վկաների ցուցմունքների ճշգրտությունը, հաղորդում է N +1-ը՝ հղում կատարելով Frontiers in Psychology-ին:

Վեսթմինսթերի համալսարանի հոգեբանները փորձնական հետազոտություն են անցկացրել, որի ժամանակ ուսումնասիրել են  վիրտուալ միջավայրի ազդեցությունը վկաների հիշողության վրա:

Դրան մասնակցել է 38 կամավոր: Սկզբում նրանք կամավորներին ցույց են տվել մեքենան գողանալու տեսագրությունը: Տեսանյութը 1 րոպե 45 վայրկյան է տեւել: Այնուհետ հետազոտողները մասնակիցներին տուն են ուղարկել եւ խնդրել 2 օրից գալ: Վերադառնալուց հետո նրանց բաժանել են 2 խմբի: Մի խումբը ցուցմունքներ է տվել հոգեբանի օգնականին, իսկ մյուսը՝ վիրտուալ իրականության ակնոց է կրել եւ շփվել է օգնականի ավատարի հետ:

 Առաջին հարցաքննության ժամանակ մասնակիցները պետք է պատմեին հանցագործության մանրամասների մասին: Այս առաջադրանքը երկու խումբն էլ միանման է կատարել:Սակայն փորձի երկրորդ մասի ժամանակ, երբ մասնակիցներին կոնկրետ հարցեր էին տալիս, գիտնականները տարբերություն են նկատել. այն խումբը, որը շփվում էր վիրտուալ իրականությունում, 30 տոկոսով լավ արդյունք է ցույց տվել: Վիրտուալ միջավայրում խորասուզված մարդիկ հիշել են մոտ 37 ճշգիրտ մանրամասն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Քննարկվել են Հայաստանի և Սաուդյան Արաբիայի միջև ՏՏ ոլորտում համագործակցության հնարավորությունները
Հաշվի առնելով թվային կառավարման, արհեստական բանականության ներդրման…
Ղրղզստանում իշխանությունների որոշմամբ մասնակի արգելափակվել է TikTok-ը
Մի քանի օր առաջ հանրապետության ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն նամակ էր ուղարկել․․․
Live Science. Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան
Դրոնը կարող է 10 մետր հեռավորությունից տարբերել ցանկալի դեմքը։ Ինչու՞ է պետք կարողությունների նման...
Եգիպտոսում ծրագրավորման ոլորտի հեղինակավոր մրցույթի եզրափակիչ փուլ է անցել նաև ԵՊՀ երեք ուսանողից բաղկացած թիմը
Եզրափակչում թիմին ուղեկցում է Հայաստանից ժամանած պաշտոնական...
Ինչ-որ մի փուլում համալսարաններն իրենք են ցանկանալու Ակադեմիական քաղաքի միջավայրում հայտնվել. Ավինյան
Սկզբից քննարկվում էր, որ Կոնսերվատորիան փակվում է, հետո պարզվեց՝ դա...
Ամենաշատ