News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը պետքարտուղար Մայք Պոմպեոյին հանձնարարել է Ռուսաստանի դեմ ուղղված միջոցառումներ իրականացնել Մոսկվայի կողմից միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի ենթադրյալ խախտման կապակցությամբ: Այս մասին հայտնում է Սպիտակ տունը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Այս միջոցառումները պահանջվել են Կոնգրեսի կողմից՝ 2018 թվականի ռազմական բյուջեում: Պոմպեոն պետք է աշխատի ֆինանսների, պաշտպանության, առեւտրի նախարարությունների, ինչպես նաեւ ազգային հետախուզության տնօրենի հետ համատեղ: Կոնգրեսը պահանջել է նախագահից զեկույց ներկայացնել, որտեղ պետք է լինի «միջոցառումների» պլանը այն ռուսաստանցի պաշտոնյաների դեմ, որոնք կարող էին ներգրավված լինել միջին եւ կարճ հեռահարության հրթիռների վերացման մասին պայմանագրի խախտման մեջ, ներառյալ՝ պատժամիջոցների հնարավոր կիրառումը եւ ԱՄՆ բյուջեի գնումների վերաբերյալ շփումների արգելումը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ