News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Քաղաքացին խնդրել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունն իր աշխատավարձային ողջ հաշվի վրա դրված կալանքի իրավական հիմքերը պարզելու համար։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դիմումատուն տեղեկացրել է նաև, որ ծանուցված չի եղել ԴԱՀԿ-ում իր նկատմամբ հարուցված կատարողական վարույթի մասին։

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցչի և հարկադիր կատարողի հետ համատեղ աշխատանքի արդյունքում դիմումատուին ծանուցել են կատարողական վարույթի մանրամասները։

Դրանից բացի, Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչն ուղղորդել է քաղաքացուն հաշվեհամարի աշխատավարձային լինելու վերաբերյալ տեղեկանք ներկայացնել հարկադիր կատարման ծառայություն։

Արդյունքում, արգելանքը կիրառվել է աշխատավարձի 50 տոկոսի չափով:

Տպել
Ամենաշատ