YouTube-ը հայտարարել է նոր YouTube Music սթրիմինգային երաժշտական ծառայություն ստեղծելու մասին: Այս մասին նշվում է ընկերության բլոգում, հաղորդում է «Գազետա»-ն:
Բրաուզերային տարբերակի համար նոր նվագարկիչի հետ մեկտեղ YouTube-ը կթողարկի նաեւ առանձին հավելված: Բացի երաժշտական ռելիզներից, ընկերությունը խոստանում է ռեմիքսներ, քավեր տարբերակներ եւ կենդանի կատարումներ ապահովել:
YouTube Music ծառայության անվճար տարբերակում գովազդ կլինի: Վճարովի տարբերակը 9.99 դոլար կարժենա: Մայիսի 22-ին ծառայությունը բոլոր երկրների բոլոր օգտատերեի համար հասանելի կդառնա:
Ընկերությունում նշել են, որ գոյություն ունեցող Google Play Music ծառայությունը կշարունակի աշխատել: