News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Գյումրիի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 17-ին, օրենքի ուժով ավագանու արտահերթ նիստ է գումարվել, որի օրակարգում քաղաքապետ։ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցն է:

Հատկանշական է, որ անվստահություն հայտնողները (13 անդամ) հիմնականում «Բալասանյան» խմբակցությունից են։ Էլ ավելի հատկանշական է, որ անվստահություն հայտնողների կողմից քաղաքապետի թեկնածուն, ով եւս այդ խմբակցության անդամ է, իր խոսքում հայտարարեց, որ ինքը կողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին եւ իրականացնել իր խոստումները: Նա նաեւ հրաժարվեց պատասխանել հարցերի:

«Գալա» խմբակցության անդամներից մեկը սա համարեց կազմակերպված սցենար. «Մավախություն ունեն, որ հեղափոխության ուրվականը կքշի նաեւ Գյումրիի քաղաքապետին, դրա համար որոշել են ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ եթե անվստահության հարց է քննարկվում եւ չի ընդունվում, դրանից հետո մեկ տարի այլեւս հնարավոր չէ նման հարց քննարկելի»:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից. «Թարգենք գնանք մեր գործերին: Անտեղի պատմություն եք սարքել, այսքան մարդու խառնել իրար»:

Այդուհանդերձ, հարցը դրվեց քվեարկության եւ մտավ օրակարգ:

Տպել
Ամենաշատ