News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երկրի քաղաքների բնակչությունը 2050 թվականին կհասնի 6,7 միլիարդի, իսկ 2028 թվականին Դելին կդառնա խոշորագույն մեգապոլիս`առաջ անցնելով  ներկայիս ռեկորդակիր Տոկիոյին: Չորեքշաբթի նման կանխատեսում է ներկայացրել ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական հարցերի վարչությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ կանխատեսման՝ 10 տարվա ընթացքում Հնդկաստանի ագլոմերացիայում, որը ներառում է Նյու Դելի մայրաքաղաքը, կբնակվի 37,2 միլիոն մարդ:

«Տոկիոն աշխարհի խոշորագույն քաղաքն է, որի ագլոմերացիայում 37 միլիոն մարդ է ապրում: Նրան հետեւում է Դելին՝ 29 միլիոն, Շանհայը` 26 միլիոն բնակիչներով, Մեխիկոն եւ Սան Պաուլոն, որոնցից յուրաքանչյուրի բնակչությունը մոտ 22 միլիոն մարդ է:

Այսօր Կահիրեում, Մումբայում, Պեկինում եւ Դաքքայում մոտ 20 միլիոն բնակիչ կա: Մինչեւ 2020 թվականը Տոկիոյի բնակչությունը կսկսի նվազել, իսկ Դելին կշարունակի աճել եւ մոտավորապես 2028 թվականին կդառնա աշխարհի ամենաբնակված քաղաքը», - նշել են ՄԱԿ-ում:

ՄԱԿ-ի տվյալներով՝ ներկայումս աշխարհի բնակչության 55 տոկոսը ապրում է քաղաքներում` շուրջ 7,6 մլրդ դոլար: 21-րդ դարի կեսերին, երբ մոլորակի բնակչության թիվը կհասնի 9.8 մլրդ, այդ ցուցանիշը 68 տոկոսով կնվազի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ