News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Ճապոնացի գիտնական Տակուա Խասիմոտոյի գլխավորությամբ աստղագետների միջազգային խումբը ռադիոաստղադիտակ օգտագործելով ամենահեռավոր MACS1149-JD1 գալակտիկայում թթվածնի հետքեր է հայտնաբերել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Science Daily-ին:

Գիտնականների խումնը ALMA ռադիոաստղադիտակով եւ  Very Large Telescope (VLT) օպտիկական աստղադիտակով պարզել է, որ MACS1149-JD1-ը գտնվում է Երկրից 13.28 միլիարդ լուսային տարվա հեռավորության վրա եւ հանդիսանում է ամենահեռավոր գալակտիկան:

Հետազոտության համաձայն՝ այս գալակտիկայում աստղերը ձեւավորվել են Մեծ պայթյունից 250 միլիոն տարի հետո: Ինչպես նշում է Sky News-ը, նախկինում հայտնի էին միայն ավելի ուշ ձեւավորված աստղերը:

«Ես շատ հուզված էի, երբ ALMA-ի միջոցով ձեռք բերված տվյալներում մենք մեծ հեռավորության վրա թթվածնի առկայություն հայտնաբերեցինք: Այս հայտնագործությունը ուսումնասիրված տիեզերքի սահմաններն ընդլայնում է», - ասում է ուսումնասիրության հեղինակ, Օսակի համալսարանի եւ Ճապոնիայի ազգային աստղադիտարանի հետազոտող Տակուա Խասիմոտոն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news