News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Կառավարության այսօրվա մայիսի 17-ի նիստի որոշմամբ, Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախագահի պաշտոնից ազատվել է Վարդան Հարությունյանը՝ սեփական դիմումի համաձայն (ֆոտոռեպորտաժ):

ՊԵԿ նախագահ է նշանակվել Դավիթ Անանյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր Ֆինանսների փոխնախարարի պաշտոնը:

Իր խոսքում Վարդան Հարությունյանը նշեց, որ իր պաշտոնավարման 1,5 տարիների աշխատանքի արդյունքում այս տարվա 4 ամիսներին հավաքագրված գումարը 14 մլրդով գերազանցում է բյուջեի հիմքում դրված ցուցանիշին: «Քանի որ 1 տրլն 349 մլրդ բյուջեի եկամտային մասի հավաքագրման համար մենք առաջանցիկ հավաքագրում ունենք, մեր թիրախը լինելու է 1 տրլն 375 մլրդ դրամը»,-ասաց նա:

Դավիթ Անանյանի կենսագրություն

 Ծնվել է 1971թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում։

Կրթությունը

1993թ. ավարտել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը, տնտեսագիտության թեկնածու է:

 Աշխատանքային փորձը

1993-2000թթ.- ՀՀ հարկային պետական տեսչություն (ՀՀ պետական եկամուտների նախարարություն)՝ պետական հարկային տեսուչ, ավագ պետական հարկային տեսուչ, հարկերի հաշվառման բաժնի պետ

2000-2006թթ.- «Քեյ-Փի-Էմ-Ջի Արմենիա» ՓԲԸ՝ հարկային խորհրդատու, հարկային մենեջերի օգնական, հարկային մենեջեր, ավագ մենեջեր, հարկային եւ իրավաբանական բաժնի ղեկավար

2006-2016թթ.- «Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ՝ հարկային ծառայությունների ղեկավար, գործընկեր, ընկե­րու­թյան կողմից մատուցվող հաշվապահական եւ հարկային հետեւյալ ծա­ռա­յու­թյուն­ների մա­տուց­ման աշխատանքների ղեկավար եւ/կամ անմիջական մասնակից․

2015թ.- Համաշխարհային բանկ՝ Ղրղզստանի Հանրապետության (ՂՀ) հանրային հատվածի հաշվապահական հաշվառման բարեփոխումների ծրագրի շրջանակներում առկա համակարգի կարողությունների գնահատման աշխատանքներում միջազգային խորհրդատու

2004թ. առ այսօր- ՀՀ տար­բեր բուհերում («Հա­յաստանում ֆրան­սիական համալ­սա­րան», «Հաշվա­պահ­ների ուսուց­ման միջազգային կենտ­րոն» հիմ­նա­դրամներում, Երեւանի պե­տա­կան համալ­սարանում)՝ «Հաշվապահական հաշվառման հիմունքներ» եւ «ՀՀ հարկային համակարգ» առարկաների դա­սա­խոս

2016թ. հոկտեմբերից՝ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Որակավորման հիմնական ոլորտները

ՀՀ հարկային օրենսդրություն, Եվրամիության եւ եվրոպական երկրների հարկային օրենսդրություն, հարկման միջազգային նորմեր եւ միջազգային համաձայնագրեր

Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ (ՖՀՄՍ), հանրային հատվածի հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտներ (ՀՀՀՀՄՍ) եւ դրանց հիման վրա մշակված ազգային ստանդարտներ

Մասնակցությունը հաշվապահական բարեփոխումներին

2009-2010թթ.- ՖՀՄՍ-ների եւ ՓՄԿ-ների ՖՀՄՍ-ի թարգմանության, խմբա­գրման եւ տե­ղայնացման աշխա­տանքներին մասնակցություն որ­պես փորձագետ

2008-2013թթ.- հաշ­վե­­գրման հիմունքով Հան­րային հատվածի հաշ­վա­պա­­հա­կան հաշվառման միջազգային ստան­դարտ­ների թարգմանու­թյան ու խմբա­­գրման, դրանց հիման վրա ՀՀ հանրային հատվածի հաշ­վա­պա­հական հաշվառման ստանդարտի եւ նոր համա­կարգի ներդրման համար անհրա­ժեշտ այլ իրավական ակտերի նախագծերի մշակման աշխատանքն­երին մասնակցություն որպես փորձագետ

Անձնական տվյալներ

Ամուսնացած է, ունի երկու դուստր եւ որդի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ