News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր` մայիսի 17-ին, կառավարության նիստի մեկնարկին անդրադարձավ մի շարք խնդիրների, այդ թվում՝ տեսախցիկների և արագաչափերի հետևանքով քաղաքացիների նկատմամբ կիրառված տուգանքներին (ֆոտոռեպորտաժ):

«Ես կարծում եմ, որ կան հսկայական տուգանքներ, որոնք չեն վճարել, պետք է մեխանիզմներ մտածել դրանք ներելու մասին, որովհետև ենթադրվում է, որ դրա վճարման հնարավորությունը մարդիկ չունեն:

Երկրորդ պետք է մտածել արագաչափերի և տեսախցիկների գործունեության հետագա արդյունավետության մասին: Կարծում եմ՝ նպատակահարմար կլինի որոշ ժամանակաշրջան դրանց գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու մասին, եթե կա նման օրենսդրական նախաձեռնություն, իսկ եթե չկա՝ մտածենք այդ հնարավորության մասին»,-ասաց վարչապետը:

Նրա խոսքով, պետք է այդ պրակտիկան հենց այսօրվանից փոխենք, երբ մարդկանց հոծ գծեր շոշափելու համար տուգանում են. «Մարդկանց անընդհատ տուգանելու մոլուցքի քաղաքականությունը պետք է կանգնեցնել: Մենք պետք է փոխենք քաղաքականությունն այդ հարցի կապակցությամբ»,- ընդգծեց կառավարության ղեկավարը:

Վարչապետը հանձնարարեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին և Ոստիկանության պետ Վալերի Օսիպյանին այդ հարցին լուծում տալու համար քննարկում հրավիրել եւ լուծում գտնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ