News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում շարունակվում է Կարո Եղնուկյանի եւ «Սասնա ծռեր» 10 անդամի գործով դատական նիստը: Նշենք, որ գործով ամբաստանյալները դատարան չեն բերվել: Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը հայտնեց, որ ուղեկցող գումարտակ չկա:

Կարո Եղնուկյանի շահերի պաշտպան Տիգրան Հայրապետյանը նշեց, որ առանց իր պաշտպանյալի ներկայության էլ հնարավոր է քննարկել նրա խափանման միջոցը փոխելու հարցը:

«Եթե խնդիր կա, որոշ ժամանակով ընդմիջենք նիստը, եւ գուցե ընթացքում ուղեկցող գումարտակ գտնվի եւ տղաները ներկայացվեն դատարան»,- նշեց փաստաբանը:

«Դուք միշտ խոսել եք դատավարության ողջամիտ ժամկետի մասին, սակայն հիմա ինչ-որ ուղեկցողներ գրիպ են կպել, կամ տրամադրության անկում ունեն դուք ողջամիտ եք համարում դատը հետաձգելը»,- փաստաբան Մուշեղ Շուշանյանը հավելեց:

Խաչատուր Գիչյանի պաշտպան Մարինե Ֆարմանյանը եւս միջնորդեց չհետաձգել դատավարությունը եւ քննել իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը:

Փաստաբան Նինա Կարապետյանցը պահանջեց իրենց պաշտպաններին անհապաղ բերել դատարան եւ կատարվածը սաբոտաժ որակեց:

«Սասնա ծռերի» հարազատներն էլ կատարվածում դիտավորություն են տեսնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հաց բերողի» վերաբերյալ փորձաքննության կեղծ եզրակացություն տալու վարույթով նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Փորձագիտական հանձնաժողովի հիշյալ անդամներն, իրենց տրամադրության տակ ունենալով Արթուր Սարգսյանի բժշկական փաստաթղթերի տվյալները, անտեսելով…
Պավլիկ Մանուկյանը ՔԿՀ-ից տեղափոխվել է հիվանդանոց
Ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից…
«Սասնա ծռեր»-ի անդամներից Արմեն Բիլյանը երկու շաբաթ է հացադուլի մեջ է. նա 2 պահանջ ունի
Առողջական խնդիրների արդյունքում ՔԿՀ-ն պարբերաբար փորձաքննություն է անում…
Կոչ եմ անում «Սասնա ծռեր» խմբավորմանը՝ մեղսակիցը չդառնալ զինակից ընկերոջ անհիմն և անարդար դատապարտմանը. Ենիգոմշյան
Այն փաստը, որ «Սասնա ծռեր» խմբավորման գործը «վերաքննող» «դատարանը», 8 ամիսների անգործությունից և երեք կազմ փոխելուց հետո ընդամենը մի քանի օրերի...
Վերաքննիչ դատարանն անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով առաջին ատյանի որոշումը
Անփոփոխ թողեց ՊՊԾ գնդի գրավման գործով…
Այստեղ չպատժվեն, երկնքում 100 տոկոս կպատժվեն. սպանված ոստիկանի կինը՝ «Սասնա ծռերի» գործով վճռի մասին
Ամենադաժանն այն է, որ տղաները հողի տակ են, իրենք ազատ…
Ամենաշատ