News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը կարծում է, որ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը, չնայած թերություններին, պետք է ուժի մեջ մնա: Այս մասին Սոֆիայում ԵՄ-Արեւմտյան Բալկաններ գագաթնաժողովին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

«ԵՄ-ում բոլորը կիսում են այն կարծիքը, որ այն անթերի չէ, սակայն մենք պետք է մնանք գործարքի մեջ եւ դրա հիման վրա բանակցենք Իրանի հետ նաեւ այլ թեմաներով, օրինակ` բալիստիկ ծրագրի շուրջ»,- ասել է Գերմանիայի կանցլերը:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել էր, որ Վաշինգտոնի դուրս է գալիս  Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքից, որը սահմանափակում էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների վերացման եւ ԱՄՆ-ի ու Եվրամիության կողմից ժամանակին  կիրառված միակողմանի սահմանափակումների վերացման դիմաց: Թրամփը խոստացել է ոչ միայն վերադարձնել հին պատժամիջոցները, այլեւ՝ նոր պատժամիջոցներ սահմանել: Միեւնույն ժամանակ, նա պնդել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ են նոր համաձայնագիր կնքել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ