News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Կառավարությունն այսօր՝ մայիսի 17-ին, որոշում կայացրեց Ստեփան Մնացականյանին վեց տարի ժամկետով նշանակել Վիճակագրական ծառայության կոմիտեի նախագահ:

Կառավարության որոշմամբ նշանակվեցին նաեւ Վիճակագրության պետական խորհրդի անդամները:

Նրանց ներկայացրեց առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը:

1. Ստեփան Մնացականյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի նախագահ՝ վեց տարի ժամկետով:

2. Գագիկ Անանյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (միկրոէկոնոմիկա եւ տնտեսական գործունեության տեսակների բնագավառ):

3. Գագիկ Գեւորգյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (ժողովրդագրություն եւ սոցիոլոգիական ոլորտի բնագավառ):

4. Նելլի Բաղդասարյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (բնապահպանության բնագավառ):

5. Վանուշ Դավթյան. 2018 թվականի մայիսի 21-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառ):

6. Լիլիթ Պետրոսյան. 2018 թվականի մայիսի 29-ից նշանակել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի անդամ՝ վեց տարի ժամկետով (մակրոէկոնոմիկա եւ ֆինանսների բնագավառ):

«Հանրությունը հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմտեի բովանդակությունը: Շատ կարեւոր է, որ եւ հանրությունը, եւ կառավարությունը ճշգրիտ տեղեկատվություն ունենա»,- խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեց հայտնի արտահայտորթւունը, ըստ որի կա սուտ, կա լկտի սուտ եւ կա վիճակագրություն. « Ես հույս ունեմ, որ մենք ՀՀ վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այս տրամաբանությունից»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ սա ընդամենը հումոր է:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ