News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Գյումրիի ավագանու արտահերթ նիստում, այսօր՝ մայիսի 17-ին, քաղաքապետ։ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցը դրական լուծում չստացավ:

Փակ գաղտնի քվեարկությամբ, ավագանու անդամները դեմ են քվեարկել անվստահություն հայտնելու հարցին:

Նշենք, որ քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը նախաձեռնել էին հենց «Բալասանյան» խմբակցության անդամները: Ընդդիմադիր «գալա» խմբակցության անդամները նշում էին, որ արհեստականորեն է հարցը օրակարգ բերվել, որովհետեւ եթե անվստահություն հայտնելու հարցը չընդունվի, ապա նման օրակարգով նիստ հնարավոր է անցկացնել մեկ տարի անց միայն:

Մինչ քվեարկությունը, իր ելույթում քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում ասաց. «Հարգելի գյումրեցիներ, պետք է ունենամ վստահություն, եթե չունեմ վստահություն, հանրային աջակցություն, ուրեմն՝ իրավունք չունեմ աշխատելու, հավատացեք՝ ես կառչած չեմ պաշտոնից:  Իմ ամբողջ կյանքում լավություն եմ արել ինձ ընտրողներին, արել եմ ամեն ինչ , անելու եմ ամեն ինչ, և կապ չունի քաղաքապետ եմ, թե ոչ: Բայց ես մեղավոր չեմ, ոչ էլ էս տղերքը, որոնց դուք մեղադրում եք, մեր ավագանիները կամ որևէ մեկը»:

Անդրադառնալով իր հասցեին հնչող քննադատությանը, Սամվել Բալասանյանն ասաց. «Տարեկան 1.8 մլրդ բյուջեին փող ենք տալիս, առաջին տեղն ենք ամեն ինչով: Ես լավ որդիներ ունեմ, որոնք աշխատում են, ինչի՞ եք քննադատում, ես էդքան վա՞տ մարդ եմ, որ իմ անունն այդքան վատ եք տալիս: Գիշեր-ցերեկ ձեզ համար աշխատում ենք, վա՞տն եմ, ծառայողական մեքենա չունեմ, նույնիսկ բենզին չեմ լցնում, աշխատավարձ չեմ ստանում, դրա համար էլ հատուկ հիմնադրամ ստեղծեցի, ինչ է,  դրա համար է՞լ եք քննադատում: 8 մլն եվրո դրամաշնորհ իմ շնորհիվ մտավ քաղաք, ո՞վ կտար, 4 միջազգային ծրագիր ենք իրականացնում, բա սրանից հետո կարելի՞ է քննադատել ու վարկաբեկել: Ամրոցը սարքեցի ձեզ համար, որը բաց է, քաղաքապետին քննադատում եք, բա որ հրաժարական տա ու գնա, ո՞ւմ եք գտնելու՝ Բդոյի՞ն, Մդոյի՞ն»:

Նա շեշտեց, որ իրենց քաղաքապետարանում կաշառքը բացառված է, մանկապարտեզներում բացառված է, ավելին՝ կրիմինալն է հանվել քաղաքացից. «Կրիմինալը մտցրինք ծակերը, բայց հետո նորից-նորից բաց թողեցին, ինչի՞: Այ, սրա համար պայքարեք, հանիրավի տեղը մի քննադատեք, դուք նման քաղաքապետ չեք էլ գտնելու, մի այդպես արեք»:

Տպել
Ամենաշատ