News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սեւանի թերակղզում ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որեւէ առնչություն չունեն Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) հետ: Այս մասին հայտնում է Մայր Աթոռի մամլո դիվանը:

«Մայիսի 16-ին Սեւանի թերակղզու մուտքին տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ մեղադրանքներ են հնչել Հայ Եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեին, որոնք, առանց իսկությունը ճշտելու, սփռվել են նաեւ տարբեր լրատվամիջոցների կողմից:

Հարկ ենք նկատում պարզաբանել, որ ժամանակին Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոցից մինչեւ լողափ ընկած աջակողմյան հատվածը ՀՀ կառավարության որոշմամբ սեփականության իրավունքով հատկացվել է դպրանոցին եւ հետագայում, ՀՀ կառավարության պահանջի հիման վրա, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կողմից այն տրամադրվել է նախագահական հանգստավայրին` իբրեւ անվտանգության գոտի եւ անցակետ:

Ինչ վերաբերում է ձախակողմյան հատվածում գտնվող ավտոկանգառին. այն Եկեղեցու կողմից ձեռք է բերվել ռեստորանի շենքի հետ մեկտեղ, որը ծառայում էր իբրեւ ճեմարանականների ճաշարան:

Ավտոկանգառը Եկեղեցու կողմից ծառայեցվում է Սբ. Առաքելոց վանք եւ դպրանոց այցելուների համար, սակայն այնտեղ ապօրինաբար հաստատված անհատ վաճառականների տաղավարները որեւէ առնչություն չունեն Եկեղեցու հետ, եւ այդ խառնաշփոթը կարգավորելու բոլոր ջանքերն առ այսօր որեւէ արդյունք չեն տվել»,- ասված է պարզաբանման մեջ:

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եթե այսօր Ոսկեպարի եկեղեցին ընկել է խոշորացույցի տակ, դա Փաշինյանի մեղքն է, ոչ մեր թե մեր Stand-up-ն է. Աջապահյան
Ոսկեպարի եկեղեցին կդառնա անմատչելի…
Հանրային հեռուստաընկերությունն ակնհայտորեն խախտել է հավասարության սկզբունքը. Եսայի քահանա Արթենյան
Տավուշում սահմանամերձ տարածքներ զիջելու շուրջ ապրիլի 9-ի եպիսկոպոսաց հայտարարությունը անհամարժեք բուռն արձագանքի արժանացավ իշխող...
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել. նա նոր հանձնակատար ունի
Հոգեշնորհ Տ․ Գրիգոր աբեղա Մինասյանը նշանակվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանձնակատար...
Ամստերդամի հայկական եկեղեցում նոր եկեղեցական զանգ է հայտնվել՝ Ուկրաինայի հայերի միության նվերը
Արարողությանը ներկա էին Ուկրաինայի հայերի միության բարձրաստիճան ներկայացուցիչներ
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին եւ գնահատել նրա ջանքերը
Վեհափառ Հայրապետն իր մտահոգությունը հայտնեց առկա լարվածության...
«Փաստ». Ինչո՞ւ են հարձակվել Հայ առաքելական եկեղեցու վրա
Մեր եկեղեցու վրա ՔՊ-ի այս հարձակման «ինֆորմացիոն» առիթը Տավուշի մարզից տարածքներ հանձնելու...
Ամենաշատ