News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Հայաստանը հաջողության դեպքում կարող է օրինակ ծառայել նախկին Խորհրդային Միության եւ հարեւան Թուրքիայի համար, թե ինչպես կարելի է ժողովրդավար պետություն կառուցել: Այս մասին «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում նշել է Freedom House կազմակերպության նախագծերի տնօրեն Նեյթ Շենքանը:

«Անցած մեկ ամիսը շատ ոգեւորիչ եւ դրական ժամանակաշրջան էր Հայաստանի համար. Փոփոխությունները Հայաստանի առջեւ հսկայական հնարավորություն են բացում կարեւորագույն հարցերի լուծման համար»,- ասել է Շենքանը:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով, որ Հայաստանի քաղաքացիներն արեցին այն, ինչի ոչ ոք չէր սպասում՝ խաղաղ կերպով իշխանություն փոխելով, ավելորդ է համարում որեւէ խորհուրդ տալ հայ ժողովրդի պահանջով ստեղծված նոր կառավարությանը, սակայն, երկրի առջեւ ծառացած խնդիրների ցանկն ակնհայտ է. «Դա տնտեսական հնարավորությունների սակավություն է, կոռուպցիան, տնտեսության որոշ ճյուղերի նկատմամբ օլիգարխների վերահսկողությունը, դատական համակարգի եւ գլխավոր դատախազի գրասենյակի անկախության պակասը»:

Amnesty International-ի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի իրավական տնօրեն Դենիել Բալսոնն էլ նշել է, որ Հայաստանի ոստիկանության ընդհանուր առմամբ խաղաղ արձագանքը քաղաքացիների խաղաղ ցույցերին տպավորիչ էր. այժմ նորաստեղծ կառավարությանն անհրաժեշտ է կենտրոնանալ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների վրա:

«Սակայն, մենք արդեն գիտենք, որ Հայաստանի քաղաքացիները նոր կառավարության աշխատանքին ուշադիր հետեւելու եւ նրանից հաշվետվություն են պահանջելու»,- հավելել է փորձագետը:

Հայաստանի նոր կառավարության առջեւ եղած խնդիրները շատ են, սակայն, դրանց լուծման մեջ հաջողության հասնելու դեպքում Հայաստանը կարող է դառնալ ոչ միայն ժողովրդի միասնական ուժի եւ ոգու հաղթանակի խորհրդանիշ այլեւ օրինակ ծառայի մյուսներին:

«Մենք, անշուշտ, հույս ունենք, որ Հայաստանը հաջողության կհասնի, որ կառավարությունը ի վիճակի կլինի ամրապնդել ժողովրդավարության ձեռքբերումները եւ այնուհետեւ սկսել կարեւորագույն երկարատեւ համակարգային բարեփոխումներ, որոնք ճիշտ կառավարման օրինակ կծառայեն ոչ միայն Հարավային Կովկասի այլեւ նախկին Խորհրդային Միության մյուս հատվածների եւ նույնիսկ Արեւելյան Եվրոպայի ու ինչու ոչ՝ Թուրքիայի համար»,- հավելել է Դենիել Բալսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ տարածքից երրորդ երկրներ արտահանվող թանկարժեք մետաղների նկատմամբ քվոտա սահմանվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 29-ին «Վերամշակում՝ մաքսային...
ԱՆԻՖ-ի պայմանագրային ներդրումային ֆոնդը ներդրում կիրականացնի «ԵՄ-Հայաստան ՓՄՁ Ֆոնդում»
Ֆոնդում մասնակցություն կունենա նաև Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը՝ FMO-ն, որի բաժնետոմսերի մեծամասնությունը պատկանում է...
Փաշինյանը նշել է Հայաստանում հեղափոխության հաղթանակի գինը՝ 200 հազար դոլար
Նրա խոսքով՝ արդյունքում իրավիճակը Հայաստանում այնպես է փոխվել, որ «այժմ ասյտեղ չկան մենաշնորհներ»...
Ռուսական խոշոր «Վեդոմոստի» պարբերականի ընթերցողները Փաշինյանին տարվա քաղաքական գործիչ են ընտրել
Պարբերականի խմբագրությունը տարվա քաղաքական գործիչ է ընտրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, իսկ ընթերցողները նախապատվությունը տվել են հայ առաջնորդին…
Հայաստանում գործարաններ են ստեղծվում մի քանի հազար աշխատատեղով. Փաշինյանը թվերով խոսեց ներդրումների մասին
Հայկական բրենդով հեռուստացույց եւ կենցաղային տեխնիկա է արտադրվելու...
Լենա նազարյանը պնդում է ՝ խոստումները կատարել են, աշխատավարձերի բարձրացում էլ եղել է
Նման քայլեր կլինեն պետական այլ ծառայողների, ուսուցիչների, իրավապահ մարմիններում աշխատող մարդկանց նկատմամբ...
Ամենաշատ