News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն այսօր՝ մայիսի 17-ին, ընդունել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրին՝ Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն հայտնեց ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ հղած ջերմ բարեմաղթանքների համար եւ նշեց, որ Հայաստանը մեծապես կարեւորում է իր անվտանգության ապահովման կարեւոր բաղադրիչ հանդիսացող ՀԱՊԿ շրջանակներում արդյունավետ համագործակցությունը եւ շարունակելու է հետեւողական ջանքերը՝ Կազմակերպության անդամների միջեւ դաշնակցային փոխգործակցության ամրապնդման ուղղությամբ:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Յուրի Խաչատուրովը նշեց, որ գլխավոր քարտուղարի պաշտոնում քայլեր է ձեռնարկում ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցության արդյունավետության բարձրացման նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Մինսկում տեղի ունեցած Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանը, կազմակերպության օրակարգային հարցերին։

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Զոհրաբ Մնացականյանին ներկայացրեց կազմակերպության ընթացիկ աշխատանքները, ՀԱՊԿ կանոնադրական մարմինների Աստանայում առաջիկա նիստերի նախապատրաստական աշխատանքները։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանը, իրոք, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Նա հայտնել է նաեւ, որ քարտուղարությունը պարբերաբար տեղեկացնում է Երեւանի համապատասխան...
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել կազմակերպության ընդլայնումը տեսանելի ապագայում
Նման հնարավորությունը բացառված չէ...
Փաշինյանի հարցազրույցը հունական Kathimerini օրաթերթին հրապարակվել է ամերիկյան The New York Times-ում
Ամերիկյան հեղինակավոր The New York Times պարբերականը վերատպել է...
ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ ԽՎ պատվիրակությունների՝ Մոսկվայի աhաբեկչությունը դատապարտող հայտարարությանը
Հայաստանը սառեցրել է անդամակցությունը ՀԱՊԿ-ում։ ՀԱՊԿ-ի կողմից առաջարկ եղել է հայկական կողմին,մենք մերժել ենք...
Չենք մասնակցում ՀԱՊԿ բարձրագույն մակարդակի հանդիպումներին, բայց չենք էլ արգելափակում որոշումները. Փաշինյան
Դրա հետևանքը գործնականում այն է, որ, ըստ էության, մենք սառեցրել ենք մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի…
Ինչո՞ւ Ստոլտենբերգը ոչ թե Ադրբեջանում ու  Վրաստանում Պուտինի մասին գնահատականներ տվեց, այլ՝ ձեր. հարց Փաշինյանին
Դուք սխալ գիտեք, այդպիսի պրակտիկա չկա, որ ացելությունների ժամանակ…
Ամենաշատ