News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Կարծում եմ՝ ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր պատկերացմամբ երկու առաքելություն ունի այս իրավիճակում: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Առաջինը՝ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, նա փորձում է ակտիվացնել ՀԱԿ-ը եւ որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում Լեւոն Տեր-Պետրոսյանի պարբերաբար ի հայտ գալը հանրային դիսկուրսով: Երկրորդ՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի համար դեռեւս կարեւոր է Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»,-ասաց նա:

Աշոտյանը չցանկացած անդրադառնալ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունների բովանդակությանը, համարելով, որ դա հավելյալ քաղաքական արժեք չի ստեղծում:

Դիտարկմանը, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, թե ՀՀԿ-ն ռեւանշի մտադրություն ունի, Աշոտյանն արձագանքեց, որ համաձայն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որ սաբոտաժ չկա եւ չի կարող լինել: Նրա խոսքով, ՀՀԿ-ն խորհրդարանում միակ ընդդիմությունն է եւ մեր առաքելություննէ  նաեւ խորհրդարանում ապահովել այլակարծություն. «Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետեւ ՀՀԿ-ն կանգնելով մեր պետականության հիմքերում, չի կարող իրեն թույլ տալ մանրախնդիր, քինախնդիր լուծումների գնալ»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ինչո՞ւ ուղղաթիռով
Այսինքն, իր մտքում եւ վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է, ուստի...
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202
Մասնավորապես, կառավարության՝ 17․08․2023թ․ նիստում որոշում կայացվեց Լոռու մարզի համայնք Վանաձորի...
«Հրապարակ». ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն
Ա․ Սաքապետոյանը ՊԵԿ փոխնախագահն է եղել 2016-2018 թթ․՝ 2 տարի։ Նույն վարույթի շրջանակներում է...
«Ժողովուրդ». Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս
Ահազանգողները պնդում էին, որ որոշ հիվանդանոցներ չեղարկում են պետպատվերով ծառայությունները...
«Ժողովուրդ». ՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից
Ընդ որում, մեր տեղեկություններով՝ երկխոսելու այս ձախողված փորձերը Արցախի տարբեր պաշտոնյաների կողմից...
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Ամենաշատ