News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքում շուրջ մեկ ամիս է ընթանում է բազմաբնակարան բնակելի շենքերի մետաղյա տանիքների միագույն ներկման փորձնական ծրագիրը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ այս փուլում ներառվել են Գաֆեսճյան արվեստի կենտրոնին հարակից երկու կողմերի շենքերի տանիքները, որոնց խայտաբղետության մասին բազմիցս են ահազանգել մեր համաքաղաքացիները՝ նշելով, որ «Կասկադ» համալիրի բարձունքից դիտելիս դրանք տհաճ տպավորություն են թողնում թե՛ երեւանցիների եւ թե՛ մայրաքաղաքի հյուրերի վրա:

Հարկ է նշել, որ գործընթացն իրականացվում է միջազգային չափանիշներով  հաստատված ջերմակայուն ու ջրակայուն, տանիքների համար նախատեսված բարձրորակ շագանակագույն ներկանյութով: Փորձնական այս ծրագիրը կավարտվի շուրջ մեկ ամսից եւ հանրության ու մասնագետների կողմից հավանության արժանանալու պարագայում կշարունակվի կիրառվել նաեւ մայրաքաղաքի նմանատիպ այլ տանիքներ ներկելու նպատակով:

Տպել
Ամենաշատ