News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության լիիրավ անդամակցությունը Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցին կտա նոր հնարավորություններ փորձի եւ անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման։

ՄԻՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ցանցին լիիրավ անդամակցությանը նպաստել է Պաշտպանի աշխատակազմում Երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի ստեղծումը, աշխատանքի ընթացքում արձանագրված արդյունքները։ Բացի այդ, նաեւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի ընդունումը, որի համաձայն՝ Պաշտպանը դարձել է ՄԱԿ-ի երեխաների իրավունքների մասին կոնվենցիայի իրականացման անկախ մշտադիտարկման մարմին։

Նշենք, որ 2009 թվականից Պաշտպանի հաստատությունը հանդիսանում էր տվյալ կազմակերպության ասոցացված անդամ, իսկ լիիրավ անդամակցությունը հնարավորություն կտա մասնակցել նաեւ կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին։ Ցանցին անդամագրվելու համար կարեւոր աջակցություն է ցուցաբերել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը։

Տպել
Ամենաշատ