News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 23
Տեսնել լրահոսը


Beeline-ը ստարտափ ինկուբատոր է բացել Երեւանում: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել մայիսի 17-ին Հայաստանի մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline-ի գրասենյակում, որտեղ եւ ինկուբատորը կգործի (ֆոտոռեպորտաժ):

Beeline Startup Incubator-ի հիմնական նպատակն է օգնել հայաստանյան ստարտափներին անել իրենց առաջին քայլերը շուկայում: Մասնավորապես, նրանց համար գրասենյակային տարածքներ կտրամադրվեն, ինչպես նաեւ ձեռնարկատիրության, կառավարման, մարկետինգի, PR-ի, ֆինանսական եւ իրավական հարցերի վերաբերյալ վերապատրաստման դասընթացներ եւ վարպետության դասեր կանցկացվեն:

Ինչպես շնորհանդեսի ժամանակ նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը, ընկերությունը շահագրգռված է Հայաստանում ստարտափների համար բարենպաստ էկոհամակարգի ստեղծմամբ եւ դրա համար ամենաարդյունավետ գործիքը համարում է իր սեփական ստարտափ ինկուբատորի ստեղծումը, որի անդամներին կցուցաբերվի ցանկացած տեսակի աջակցություն:

«Beeline-ը բիզնեսի սոցիալական պատասխանատվության հետ կապված մեծ թվով ակցիաներով է զբաղվում, սակայն այս տարի ընկերությունը որոշել է կենտրոնանալ այն բանի վրա, թե ինչ է անհրաժեշտ մեր երկրին, իսկ երկրին պետք է այն, ինչը մարդկանց ապագան ավելի լավը կդարձնի: Վստահ եմ, որ ամենակարեւորը կայուն կերպով զարգացող էկոհամակարգի ստեղծումն է, որը օգնում է ստարտափներին, օգնում է երիտասարդ տաղանդավոր մարդկանց իրականացնել իրենց մտքերը»,- ասաց գլխավոր տնօրենը:

Նրա խոսքով՝ Beeline Startup Incubator-ը ընկերության համար բիզնեսի նախագիծ չի հանդիսանում, եւ Beeline-ը չի ակնկալում դրանից դիվիդենտներ ստանալ:

«Վստահ եմ, որ հենց այստեղից կթռչեն համաշխարհային մակարդակի որեւէ գաղափարներ»,- ասաց Պյատախինը:

Beeline Startup Incubator-ի ղեկավար Գեւորգ Պողոսյանը, իր հերթին, պատմեց, որ այսօրվանից օրվանից Beeline Startup Incubator-ում կսկսի աշխատել 10 ստարտափ, որոնց ընկերությունն ընտրել է բաց մրցույթի շրջանակներում: Յուրաքանչյուր ստարտափի հնարավորություն կընձեռնվի 4 ամսվա ընթացքում օգտվել ինկուբատորի ծառայություններից եւ փորձագետների խորհուրդատվությունից:

«Այսօրվանից սկսվում է Beeline Startup Incubator-ի առաջին ցիկլը, որին ավելի քան 20 փորձագետ է մասնակցում, առաջին հերթին՝ Veon-ի թոփ մենեջմենթը: Նախագծում մասնակցում են թվային արտադրանք արտադրող եւ առանց Հայաստանից դուրս գալու միջազգային շուկաներ մուտք գործելու ներուժ ունեցող ստարտափները»,- ասաց Գեւորգ Պողոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը
Համակարգը հասանելի է Հայաստանի ամբողջ տարածքում բիզնես հաճախորդներին...
Beeline-ը գործարկել է «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունը՝ կորպորատիվ հաճախորդների համար
Բացի վիրտուալ ԱՀԿ ծառայությունից մենք կորպորատիվ հաճախորդներին առաջարկում ենք հատուկ բիզնեսի համար մշակված «Օպտիմալ 2500» եւ «Օպտիմալ 3500» շահավետ սակագնային փաթեթներ...
Հայաստանում Beeline-ի աշխատակիցները շնորհավորել են Երեւանի 2800-ամյակը
Երեկ մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2800 տարեկան։ Դա պատկառելի տարիք է, սակայն քաղաքն այսօր էլ երիտասարդ է եւ գեղեցիկ։ Վեց տարի առաջ Երեւանը...
Ucom-ի ղեկավար անձնակազմն սպասարկման կենտրոններում է (ֆոտո)
Բաժանորդների հետ ուղիղ շփում չունեցող ղեկավար անձնակազմը, իսկ ընդհանուր առմամբ թվով 55 աշխատակիցներ հնարավորություն ստացան անմիջապես ծանոթանալու հաճախորդների կողմից բարձրաձայնվող հարցերին ու խնդիրներին...
Beeline-ի BeeMoney էլեկտրոնային դրամապանակով կարելի է վճարել նույնիսկ առավոտյան սուրճի համար
Հավելվածը հնարավոր է ներբեռնել App Store եւ Google Play համակարգերից։ Գրանցումից հետո հարկավոր է հավելվածին կցել բանկային քարտ, եւ բջջային դրամապանակի բոլոր հնարավորությունները հասանելի կդառնան օգտվելու համար...
Beeline-ը միացել է Էթիկայի համաշխարհային օրվան
Միջոցառման շրջանակում Հայաստանում Beeline-ի կոմպլայենսի աշխատակիցները վարչական գրասենյակում հատուկ հատվածներ էին հատկացրել…
Partner news