News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) նախաձեռնությամբ այսօր՝ մայիսի 16-ին, Երեւանում տեղի է ունեցել «Բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության կառավարում եւ ֆինանսավորում» խորագրով աշխատաժողով:

Մեկօրյա աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկեցին բազմաբնակարան շենքերի կառավարման օրենսդրության լավագույն փորձը, պետական եւ դոնոր կազմակերպությունների կողմից շենքերում էներգաարդյունավետության ռազմավարությունների իրականացման ճանապարհները, այդ թվում նաեւ բազմաբնակարան շենքերի աջակցության պետական գործակալությունների   ստեղծման եւ գործունեության աջակցության ճանապարհով:

Աշխատաժողովի ընթացքում նաեւ հնչեցին փորձագիտական կարծիքներ՝ Հայաստանում Արեւելյան Եվրոպայի եւ Բալթյան երկրների միջազգային լավագույն փորձի կիրառելիության վերաբերյալ:

ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ եւ Երեւանի քաղաքապետարանի հետ սերտ համագործակցությամբ, իրականացնում է «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» վեցամյա ծրագիրը: Այն ֆինանսավորում է Կլիմայի կանաչ հիմնադրամը 20 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային հատկացման միջոցով:

Լրագրողների հետ զրույցում խոսելով ծրագրի մասին՝ Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ պրն Դմիտրի Մարիյասինն ասաց, որ ծրագրի իրականացման արդյունքում Հայաստանի բազմաբնակարան շենքերում էներգաարդյունավետության միջոցառումները կարող են ապահովել 50-60 տոկոսով Էներգասպառման նվացեզում, համապատասխանաբար, այդ շենքերում բնակվող ընտանիքների՝ էներգիայի ծախսերը կնվազեն գրեթե նույն չափով։

«Մեր ծրագրի նպատակն է անել այնպես, որ բազմաբնակարան շենքերն ունենան շենքերի ջերմամեկուսացման հստակ ֆինանսական համակարգ։ Կարծում ենք, որ, օրինակ, առանձին ընտանիքների՝ բնակարանի պատուհանները փոխելու համար գումար տրամադրելու փոխարեն, շատ ավելի արդյունավետ է շենքն ամբողջությամբ վերանորոգել նորագույն տեխնոլոգիաներով, որպեսզի ջերմության կորուստը նվազի  հատկապես ձմռանը։ Դրա համար շենքի բնակիչները պետք է միավորվեն եւ համաձայնության գան, թե ինչպես պետք է ֆինանսավորվի նախագիծը։ Մեր ծրագիրը միջոցներ է տրամադրելու այդ սխեմայի նախապատրաստման համար, որպեսզի այն առավելագույնս թափանցիկ լինի քաղաքացիների համար։ Մենք նաեւ միջոցներ ենք նախատեսել՝ օժանդակելու ամենակարիքավոր ընտանիքներին։ Սխեման շատ պարզ է․ այսօր բնակիչները մեծ գումարներ են ծախսում իրենց բնակարանները տաքացնելու համար։ Դրա փոխարեն շենքը վերանորոգելուց եւ էներգայի ծախսը կրճատելուց հետո նրանք այդ գումարը աստիճանաբար կվճարեն այն կազմակերպությանը, որը կիրականացնի շենքի վերանորոգումը»։

Պրն Մարիյասինի խոսքով՝ մի քանի տարի հետո արդեն Հայաստանում կլինի առնվազն 300-400 էներգաարդյունավետ շենք։

Ծրագիրը մեկնարկել է 2017թ. հուլիսին նպատակ ունենալով շուկայի խոչընդոտները հաղթահարելու միջոցով նպաստելու էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումներին  ինչպես հասարակական, այնպես  էլ բնակելի շենքերում: Այդ միջոցառումները պետք է նպաստեն ՀՀ-ում շենքերի էներգասպառումից արտանետվող ջերմոցային գազերի կրճատմանը եւ ապահովելով խոցելի տնային տնտեսությունների ռեսուրսների խնայումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում միջուկային զենքը տիեզերքում չտեղակայելու մասին ԱՄՆ բանաձեւը
Միացյալ Նահանգները և Ճապոնիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև են մշակել, որը կոչ է անում...
Իրանի նախագահը միջազգային դատարաններին հորդորել է պատժել Իսրայելին՝ Գազայում գործողությունների համար
Միջազգային դատարանները պետք է պատժեն ռեպրեսիվ և բռնատիրական սիոնիստական ռեժիմին...
Դատարանը չպետք է ընդունի Ադրբեջանի կողմից նենգափոխված այն փաստերը, որոնք, այսպես կոչված,էթնիկ զտման մաս չեն.Մարտին
Նրանց խոսքով, սակայն, իր գործընկերների ջանքերն ապարդյուն են, քանի որ Հայաստանն ամբողջովին մերժում է էթնիկ զտումների մասին Ադրբեջանի պնդումները․․․
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
Ամենաշատ