News
Լրահոս
News
Կիրակի
Հոկտեմբեր 21
Տեսնել լրահոսը

Հայաստանը հակամարտության մեջ ներքաշված կողմ է: Այս մասին այսօր՝ մայիսի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ փաշինյանի եւ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի հրապարակային բանավեճին:

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը բանակցող կողմ է, իսկ Վիգեն Սարգսյանը պնդել է, որ Հայաստանի բանակցող կողմ է, իսկ հակամարտության կողմերը Արցախն ու Ադրբեջանն են:

«Ես չեմ ուզում մեկնաբանել այդ հարցը, որովհետեւ նմանատիպ դիսկուրսը վտանգավոր եմ համարում: Մենք հակամարտության մեջ ներքաշված կողմ ենք, ստորագրել ենք 1994 թվականի համաձայնագիրը ռազմական գործողությունների դադարեցման մասին, որը մշակել են երկու կողմերը՝ Արցախը եւ Ադրբեջանը:

Ադրբեջանը հավակնություններ ունի եւ Սեւանի նկատմամբ, եւ Զանգեզուրի: Նրանց այդ հայտարարությունները նոր չեն, ընդ ուորմ ոչ միայն հայտարարում են, այլեւ գործողություններ են կատարում: Այդ տեսակետից մենք ներքաշված կողմ ենք: Բայց ակնհայտ է, որ հակամարտության հիմնական կողմերը Արցախն ու Ադրբեջանն են»,-հայտարարեց Շավարշ Քոչարյանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան են ժամանելու հունիսին. «Հասկանալի է, որ իշխանություն է փոխվել, ԱԳ նախարար է փոխվել, առնվազն ծանոթանալու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ջեյմս Ուորլիք․ Ղարաբաղի հարցի նկատմամբ այս աշխատակազմի կողմից հետաքրքրության վկայություն չեմ տեսնում
Ուորլիքն ընդգծեց, թե կուզեր, որ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան միասին աշխատեին այն քայլերի ուղղությամբ․․․
ԱՄՆ դիվանագետը չի բացառում, որ Արցախը կարող է վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մինսկի համաժողովին ի սկզբանե վստահված մանդատով խոսվել է միայն «հակամարտության կողմերի» մասին` առանց հավելյալ պարզաբանումների…
Քերի Քավանո․ Բոլթոնի օրակարգում ղարաբաղյան հակամարտությունն առաջին տեղում չէ
Բոլթոնի այցը բոլորովին այլ բան է․․․
Բակո Սահակյանը այցելել է սահմանագիծ
Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ադրբեջանական կողմի հետ, ինչպես եւ պայմանավորվել էինք, հաստատվել է հուսալի օպերատիվ կապ. Փաշինյան
Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ հայ ադդրբեջանական սահմանին եւ Ղարաբաղ-Ադրբեջան շփման գծում վիճակը աննախադեպ հանգիստ է եւ դա ինչ-որ առումով Դուշանբեի պայմանավորվածությունների արդյունք է...
Հայաստանում ԱՄՆ հեռացող դեսպանն ասել է այն, ինչի մասին չի կարող հայտարարել պաշտոնական Վաշինգթոնը. իրավապաշտպան
Փաշինյանը կարող է փոխել ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական գործընթացը, քանի որ ավելի պակաս է կախված այն որոշումներից…
Ամենաշատ
Partner news