News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ապրիլի 19-ին  ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց լրագրող Տիրայր Մուրադյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտած անձանց ինքնությունը, դեպքի բոլոր հանգամանքները։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ըստ քրեական գործի տվյալների՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության լրագրող Տիրայր Մուրադյանն ապրիլի 19-ին՝ ժամը 08:30-ի սահմաններում, որպես լրագրող իր աշխատանքն է կատարել Երեւան քաղաքի Արամի փողոցում տեղակայված ՀՀ կառավարության 3-րդ վարչական շենքի դիմաց։ Լուսանկարներ կատարելիս քաղաքացիական հագուստով երկու անձ հարձակվել են լրագրողի վրա եւ բռնություն գործադրել։ Լրագրողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն եւ ստացել անհրաժեշտ բուժօգնություն։

Դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, լրագրող Տ.Մուրադյանը ճանաչվել է տուժող եւ հարցաքննվել։ Նրա նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Հարցաքննության ժամանակ տուժողը ներկայացրել է քաղաքացիական հագուստով երկու անձի լուսանկար, ովքեր բռնություն են գործադրել իր նկատմամբ։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ դեռեւս  ապրիլի 20-ին քննիչը հանձնարարություն է տվել ոստիկանության համապատասխան ծառայություններին հնարավորիս սեղմ ժամկետում ձեռնարկել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված օպերատիվ-հետախուզական միջոցառումներ եւ պարզել` տուժած լրագրողի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձանց ինքնությունը՝ կից ներկայացնելով լրագրողի տրամադրած լուսանկարները, ինչպես նաեւ՝ դեպքի վայրում` ՀՀ կառավարական 3-րդ մասնաշենքի մուտքին հարող տարածքում, Գարեգին Նժդեհի արձանի շրջակայքում, տեսանկարահանող սարքերի առկայությունը, տարածքում ծառայություն իրականացրած ոստիկանության աշխատակիցների ինքնությունները, Դավթաշեն վարչական շրջան տանող երթուղային «Գազել» մակնիշի ավտոմեքենայի եւ վերջինիս վարորդի վերաբերյալ տվյալները եւ մի շարք այլ հանգամանքներ:

Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություններ են ուղարկվել նաեւ մայիսի 8-ին եւ 10-ին՝ խնդրելով ակտիվացնել ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները:

Քրեական գործի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով ՀՀ ՔԿ ՀԿԳ գլխավոր վարչությունում շարունակվում են ձեռնարկվել ակտիվ միջոցառումներ` ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ. այդ նպատակով հրապարակում ենք  տուժողի կողմից ներկայացված լուսանկարները:

Խնդրում ենք լուսանկարներում պատկերված անձանց ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրանց, որեւէ տեղեկություն ունեն նրանց ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությանը։

Նախաքննությունը շարունակվում է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ